Նոյեմբերի 17-ին ԱԺ-ն քննարկելու է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը, թեպետ դեռ անորոշ են Հայաստանի 2015 թ. բյուջեի նախագծի հաշվարկները՝ կապված ԵԱՏՄ-ի անդամակցության հետ:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...